Logo

Ռոմանո. Յովիչը կարիերան կշարունակի Հունաստանում

18:45 / 04.08.2025Ֆուտբոլ
null

Հարձակվող Լուկա Յովիչն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Աթենքի ԱԵԿ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։

27-ամյա ֆուտբոլիստն արդեն Հունաստանի մայրաքաղաքում է. շուտով կհայտարարվի տրանսֆերի մասին։

Սերբ հարձակվողը, չնայած շրջանառվող լուրերին, մոտ չի եղել Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Ռեալ Օվիեդո» տեղափոխվելուն։

Յովիչը 2023թ. սեպտեմբերից հանդես էր գալիս «Միլանում», 47 խաղում խփել է 13 գոլ, կատարել 3 ասիստ։ Նախկինում նա խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», «Ֆիորենտինայում» և այլ ակումբներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ