Լոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին», հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։
Բացի «Արսենալից», Ժորժինյոն խաղացել է «Վերոնայում», «Սամբոնիֆասեզեում», «Նապոլիում» և «Չելսիում»։
🚨🔴⚫️ Jorginho set to join Flamengo on free transfer, here we go!
— Fabrizio Romano (@FabrizioRomano) May 5, 2025
Plan confirmed since January and deal set to be sealed for the midfielder who’s leaving Arsenal in June.
Three year deal until 2028 at Flamengo verbally agreed, as @venecasagrande reports. Jorginho said yes. pic.twitter.com/jx0WWVk7T7