Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Դիդյե Դեշամին փոխարինելու գլխավոր թեկնածուն Զինեդին Զիդանն է, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը դեռ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, քանի որ Զիդանը հարգում է Դեշամի աշխատանքը։ Զիդանը մինչև ԱԱ-2026-ի ավարտը ոչ մի այլ առաջարկ չի ընդունի։
Դեշամն աշխարհի 2026թ. ավարտից հետո կհեռանա «Եռագույնների» գլխավոր մարզչի պաշտոնից։ Ֆրանսիացի մասնագետը հեռանալու իր որոշումը վաղուց պաշտոնապես հաստատել է:
53-ամյա Զիդանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է միայն Մադրիդի «Ռեալը»` «Արքայական ակումբում» աշխատելով 2016-18 և 2019-21 թվականներին։


