Հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբից:
«Հաստատում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ Նասրից»։ Տարեկան մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձ մինչև 2025 թվականը։
Այնուամենայնիվ, տեղափոխության հարցում կարևոր դեր են խաղում գովազդային գործարքները, և դեռ հայտնի չէ, թե արդյոք կողմերը կկարողանան համաձայնության հասնել իմիջային իրավունքների հարցում։ Ոչինչ որոշված չէ, պայմանագիր նույնպես չի կնքվել։ Կրիշտիանու Ռոնալդուն կենտրոնացած է աշխարհի առաջնության վրա»,- գրել է Ռոմանոն Թվիթերի էջում
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է նոյեմբերի 22-ից։ Լրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցից հետո նա խզել էր պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2021 թվականին էր վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում խաղացել էր նաև 2003-2009 թվականներին: Մանչեսթերյան ակումբում անցկացրած 346 հանդիպումներում հարձակվողը խփել է 145 գոլ:


