Матч ТВ-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան, որը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի կինն է, խոսել է 26-ամյա պաշտպանի` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայում» ելույթները սկսելու մասին, հաղորդում է Матч ТВ-ն:
«Նաիրն ասաց, որ «Ցրվենա Զվեզդայում» մարզումներն ավելի ինտենսիվ և դժվար են, քան «Լոկոմոտիվում» էր, բայց նա պատրաստ էր դրան։ Նա գիտեր, թե ուր է գնում։ Բնականաբար, Նաիրը պետք է անցնի որոշակի ադապտացիայի գործընթաց։ Իհարկե, հիմա նրա համար մի փոքր դժվար է։ Բայց կարծում եմ, որ մեկ ամիսը բավարար կլինի, որպեսզի այս առումով էլ ամեն ինչ լավ լինի։
Հիմա Նաիրը, այսպես ասած, ապացուցելու փուլում է։ Այսինքն՝ նա ցանկանում է ցույց տալ, որ իր տրանսֆերն արդարացված է ակումբի համար։ Ես հավատում եմ, որ այնտեղ նրա համար ամեն ինչ լավ կլինի։ Ես նրան կմիանամ օգոստոս-սեպտեմբերին, երբ ավարտեմ իմ բոլոր աշխատանքներն այստեղ՝ Մոսկվայում։ Այդ ժամանակ միասին կապրենք Բելգրադում»,- ասել է ռուս հաղորդավարուհին:
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող թիմի կազմում նորամուտի խաղում գոլ էր խփել` գրավելով չեռնոգորական «Սուտյեսկայի» դարպասը (5-0):


