Logo

«Ռոմայի» ղեկավարությունը կլսի Դիբալայի հնարավոր առաջարկները

22:14 / 19.12.2024Ֆուտբոլ
null

«Ռոմայի» մարզական տնօրեն Ֆլորենտ Գիսոլֆին հայտնել է, որ իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է լսել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հնարավոր առաջարկներն ապագայի վերաբերյալ:  31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը:

«Ինչ վերաբերվում է Պաուլոյին, ապա ձմեռային տրանսֆերային պատուհանը մոտ է մեկնարկին, և առաջին խոսակցություններն են ի հայտ գալիս: Մենք գիտենք, թե որքան կարևոր է Դիբալան թիմի համար և ինչպես է նա վերաբերվում «Ռոմային»: Եթե ​​ինչ-որ հստակ առաջարկ լինի, մենք կլսենք: Սակայն այս փուլում ոչ մի շփում չի եղել»,- Mediaset-ին ասել է Գիսոլֆին:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ