«Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն հաստատել է, որ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ցանկանում է հեռանալ հռոմեական թիմից:
«Ձանիոլոն ցանկանում է հեռանալ թիմից, դա ճիշտ է: Մենք համաձայնության ենք եկել «Բորնմութի» հետ, սակայն խաղացողը հրաժարվել է տեղափոխվել։ Իրավիճակը մեզ համար իսկապես բարդ է։ Առաջիկա 48 ժամում կփորձենք լուծում գտնել»,- Տիագու Պինտուի խոսքը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլանը»:
Ձանիոլոն 2018 թվականի հուլիսից է խաղում «Ռոմայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը կփակվի հունվարի 31-ին:


