Հռոմի «Ռոման» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի արտագնա հանդիպումների համար նախատեսված նոր համազգեստը:
Մարզաշապիկը կրեմագույն է, առկա են նախշեր, որոնք հիշեցնում են հռոմեական ճարտարապետությունը:
«Ռոմայի» տեխնիկական հովանավորն ամերիկյան Adidas սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ընկերությունն է: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը դադարեցրել էր համագործակցությունը New Balance-ի հետ:


