Logo

«Ռոմայի» սեփականատերը գնել է ֆրանսիական ակումբ

22:46 / 26.06.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը գնել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մեր ակումբով հետաքրքրված էր 74 ներդնող, և մենք ուրախ ենք ճանապարհը շարունակել Friedkin Group ընկերության հետ»,- հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Անի Կուրտադը: 

2022/23 մրցաշրջանի արդյունքներով, «Կանը» մեկ դիվիզիոն բարձրացել է և ելույթ կունենա Ֆրանսիայի երրորդ լիգայում:

«Կանի» ամենամեծ հաջողությունը Ֆրանսիայի գավաթը նվաճելն է (1932թ.) և մեկ տարի անց երկրի փոխչեմպիոն հռչակվելը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ