Մարզահագուստ արտադրող Adidas ընկերությունը ներկայացրել է իտալական «Ռոմայի» համազգեստը հաջորդ մրցաշրջանի տնային խաղերի համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նոր համազգեստը հռոմեական ակումբի համար ավանդական կարմիր է, առկա են դեղին գծանշումներ:
Հիշեցնենք, որ մինչև այս «Ռոմայի» տեխնիկական գործընկերը New Balance-ն էր: Իտալական ակումբը Adidas-ի հետ համագործակցել էր 30 տարի առաջ:


