Logo

«Ռոմայից» հեռացված Յուրիչը գլխավորեց անգլիական թիմ

21:59 / 21.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Սաութհեմփթոնի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իվան Յուրիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետն անգլիական ակումբի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր:

49-ամյա Յուրիչը նախորդ ամիս հեռացվել էր իտալական «Ռոմայից», որը գլխավորում էր երկու ամսից քիչ ժամանակ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սաութհեմփթոնը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր շոտլանդացի մասնագետ Ռասել Մարտինին:

«Սաութհեմփթոնը» 16 տուրից հետո 5 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա