«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տեղեկացրել է, որ կատալոնական գրանդի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա:
«Ծրագրում ենք խաղվա խաղում Արաուխոյին խաղաժամանակ հատկացնել: Չեմ կարող ասել՝ կսկսի՞ մեկնարկից, թե ոչ։ Բայց ծրագրված է, որ նա որոշ ժամանակ խաղա: Տեսնենք, թե որքան երկար նա կարող է դիմանալ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն Ուրուգվայի հավաքականի կազմում ամռանը կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում էր ծանր վնասվածք ստացել և վիրահատության ենթարկվել:
«Բարսելոնան» դեկտեմբերի 15-ին Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում կընդունի «Լեգանեսին»: