«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին:
«Ես ու Մեսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ է:
Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են իրար հետ: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու ոճը: Յամալն ինձնից ու Մեսիից հետո նորից ուրախություն է պարգևում երկրպագուներին»,-Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն: