Logo

Ռոնալդինյո. «Ես ու Մեսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է»

15:14 / 21.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին:

«Ես ու Մեսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ է:

Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են իրար հետ: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու ոճը: Յամալն ինձնից ու Մեսիից հետո նորից ուրախություն է պարգևում երկրպագուներին»,-Ռոնալդինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ