Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն արժանի է «Ոսկե գնդակին», գրում է Marca-ն։
«Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»։ Աշխարհում այլ հանճարեղ խաղացողներ կան, բայց նա նույնպես էլիտայի մի մասնիկն է։ Նա պատմություն կերտելու և մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելու ներուժ ունի։ Նրա խաղամակարդակը, իրոք, զարմացնում է, քանի որ Յամալը շատ երիտասարդ է»,- ասել է Ռոնալդինյոն։
17-ամյա Յամալն ընթացիկ մրցաշրջանի 54 խաղում 18 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։