Logo

Ռոնալդինյոն նշել է «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկրին

11:31 / 22.12.2022• ՍՊՈՐՏ
null

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծիք է հայտնել, թե ով է հաջորդ տարի արժանանալու «Ոսկե գնդակին»:

«Կարծում եմ՝ Լիոնել Մեսին կստանա իր 8-րդ «Ոսկե գնդակը»: Նա դուբլի հեղինակ դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչում ու նվաճեց գավաթը։ Դրա շնորհիվ Լեոն կմնա պատմության մեջ»,- բրազիլացու խոսքը մեջբերում է Sportkeeda-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ու Լիոնել Մեսին միասին խաղացել են կատալոնական «Բարսելոնայում»:

Արգենտինայի հավաքականը Կատարում ավարտված Մունդիալի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2) և դարձել աշխարհի եռակի չեմպիոն: Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել էր ԱԱ-2022-ի և եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ