«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի որդին` Ժոաո Մենդեշը, մարզվել է կատալոնական ակումբի հիմնական թիմի հետ։
Marca-ն գրում է, որ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավիի որոշմամբ Մենդեշը մարտի 22-ին մարզվել է ակումբի այն ֆուտբոլիստների հետ, որոնք չեն միացել իրենց հավաքականներին։ Նախքան միջազգային դադարի ավարտը` 19-ամյա ֆուտբոլիստը մարզվելու է կատալոնական ակումբի հիմնական թիմի հետ։
Ժոաո Մենդեշը 2023թ. մարտին է տեղափոխվել «Բարսելոնայի» համակարգ. այժմ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս ակումբի Մ19 թիմում։
Ռոնալդինյոն «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-2008 թթ.` 207 խաղում խփելով 94 գոլ և կատարելով 70 գոլային փոխանցում։


