Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն բարձր է գնահատել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ելույթը Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։
«Կիլիանը հիանալի էր առաջին հանդիպումից մինչև վերջինը: Նույնիսկ այն խաղերում, որոնցում Մբապեն գոլ չէր խփում, տարբերվում էր խելացի փոխանցումներով:
Եզրափակիչում Մբապեն ֆանտաստիկ խաղաց՝ խփելով 3 գոլ և դիպուկ գտնվելով 11-մետրանոց հարվածաշարում։ Նա հիանալի տեխնիկա ունի, գրեթե անկասելի է։ Մբապեն կարող էր դառնալ մրցաշարի լավագույն խաղացողը, քանի որ արժանի էր դրան։
Աշխարհի առաջնությունում շատ արագ հարձակվողներ կային, բայց նա անհամեմատ ամենաարագն էր: Մբապեն հստակ գիտի, թե ինչպես օգտագործել ազատ գոտիները, լինել անկանխատեսելի գնդակով և առանց գնդակի։ Նա տպավորիչ է»,- աշխարհի կրկնակի չեմպիոնի խոսքը մեջբերում է Apostagolos-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Արգենտինային (3-3, 11մ՝ 2-4): Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ և 8 գոլով ճանաչվել ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու: Եզրափակիչ հանդիպման և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մբապեի ակումբակից, Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին:


