Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն գնահատել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու շանսերը, հաղորդում է A Bola-ն:
«Ես հավատում եմ։ Նեյմարն անհավանական տաղանդավոր է, բայց նա պետք է պատրաստ լինի զոհաբերությունների: Ամեն ինչ կախված է նրանից:
Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ տարի։ Եթե նա լավ մարզավիճակում լինի և մասնակցի, մենք լավ հնարավորություն կունենանք։ Բայց նա պետք է գնա զոհաբերությունների` ճիշտ սնվի, քնի, մարզվի»,- ասել է Ռոնալդոն:
Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն է:


