Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր թեկնածությունն է առաջադրել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:
«Ես հարյուրավոր պատճառներ ունեմ, բայց գլխավոր պատճառը բրազիլական ֆուտբոլի նկատմամբ հարգանքը համաշխարհային մակարդակով վերադարձնելն է: Հաճախ մարդիկ ինձ փողոցում կանգնեցնում և խնդրում են վերսկսել կարիերաս, որովհետև այժմ հավաքականում իրավիճակն այնքան էլ լավ չէ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Globo-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կայանալու է 2026-ի մարտից ոչ ուշ:


