Բրազիլիայի հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ուզում է տեսնել Կառլո Անչելոտիին, գրում է Relevo-ն:
Ռոնալդոն նպատակ ունի 2026-ի մարտին դառնալ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը, և նրա առաջին խնդիրն է լինելու ազգային թիմի համար թոփ գլխավոր մարզիչ նշանակելը: Ռոնալդոյի հիմնական նպատակը «Ռեալի» գլխավոր մարզչին հրավիրելն է: Անչելոտին ու Ռոնալդոն հրաշալի հարաբերություններ ունեն:
Ընդ որում՝ Ռոնալդոն չի ցանկանում, որ Անչելոտին հեռանա «Ռեալից». նա իտալացուն կհրավիրի այն դեպքում, եթե Կառլոն հեռացվի կամ նրա՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվի:
Անչելոտիի ու «Ռեալի» պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026-ի հուլիսի 1-ը:


