Logo

Ռոնալդոն կարծում է, որ Բրազիլիայի հավաքականը խաղը պետք է կառուցի Վինիսիուսի ու Նեյմարի շուրջ

14:53 / 15.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը խաղը պետք է կառուցի Նեյմարի ու Վինիսիուսի շուրջ։

«Նեյմարը թիմի հիմնասույնն ա։ Վինիսիուսիը նույնպես առանցքային ֆուտբոլիստ է։ Մենք երկու հիանալի ֆուտբոլիստ ունենք։ Պետք է այնպիսի միջոց գտնել, որը թույն կտա թիմին խաղը կառուցել նրանց շուրջ։

Նեյմարը երիտասարդներին է ոգեշնչում, խաղադաշտում նա անհատական գործողությունների ու ռիսկի է դիմում, չի վախենում կոշտ խաղից և գոլեր է խփում։ Հուսով եմ` նա կվերգտնի լավագույն մարզավիճակը։ Երբ նա լավ վիճակում է, հավաքականը նույնպես ճիշտ ուղու վրա է հայտնվում։

Վինիսիուսը «Ռեալում» անհավանական մի բան է անում, սակայն, ցավոք, հավաքականում նույն խաղը չի կարողանում ցույց տալ։ Դա գլխավոր մարզիչ Դորվալ Ժունիոր խնդիրն է»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նեյմարը 79 գոլով «Պենտակամպիոնների» պատմության գլխավոր ռմբարկուն է, իսկ Վինիսիուսը հավաքականում 37 խաղում ընդամենը 5 անգամ է աչքի ընկել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ