Logo

Ռոնալդոն կարող է գնել ակումբը, որտեղ ավարտել է կարիերան

15:34 / 23.07.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն դիտարկում է «Կորինտիանսը» գնելու հնարավորությունը, հաղորդում է Moon BH-ը։

«Ֆենոմենը» կարող է վաճառել «Կրուզեյրոյի» բաժնետոմսերը և փոխարենը գնել այն ակումբը, որտեղ ավարտել է մարզական կարիերան 2011 թվականին։

Ռոնալդոն առաջարկ պատրաստելու համար բանակցում է այլ ներդրողների հետ, սակայն «Կորինտիանսն» այս պահին չի կարող վաճառվել։ Ակումբը ոչ առևտրային ձեռնարկություն է և իր բաժնետոմսերը ֆոնդային բորսայում ցուցակագրելու համար պետք է փոխի սեփականության ձևը՝ դառնալով բաժնետիրական ընկերություն։ Ակնկալվում է, որ շուտով քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ