Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն վաճառում է «Վալյադոլիդը», հայտնում է As-ը:
Վաճառքի հետ կապված բանակցություններն ավարտվել են դեռևս մի քանի շաբաթ առաջ: Գնորդը, որը դեռևս հայտնի չէ, կվճարի 40 միլիոն եվրո:
Ռոնալդոն «Վալյադոլիդը» ձեռք է բերել 2018-ին: Այդ ընթացքում ակումբը 2 անգամ դուրս է մնացել Լա լիգայից, իսկ այժմ վերջին տեղում է, սակայն տեսական շանսեր ունի տեղը պահպանելու համար:


