Logo

Ռոնալդու. ««Երջանիկ եմ, որ առաջին գոլս խփեցի Սաուդյան Արաբիայի առաջնությունում»

11:53 / 04.02.2023ՍՊՈՐՏ
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Ալ Նասրի» կազմում պաշտոնական խաղերում առաջին գոլն էր խփել «Ալ Ֆաթեհի» դեմ  Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպմանը (2-2), ներկայացրել է իր տպավորությունները:

«Երջանիկ եմ, որ առաջին գոլս խփեցի Սաուդյան Արաբիայի առաջնությունում: Թիմի ջանքերի շնորհիվ կարևոր ոչ-ոքիի հասանք բարդ խաղում»,- գրել է 37-ամյա ռմբարկուն սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն նոր ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի դեկտեմբերից:

«Ալ Նասրը» 34 միավորով առաջատարն է։ Նույնքան միավորով երկրորդ տեղում է «Ալ Շաբաբը», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ