Logo

Ռոնալդու. «Հիասթափված ենք արդյունքից» (ֆոտո)

10:21 / 10.03.2023ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալ Իթիհադին» պարտվելուց հետո «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել սոցցանցերում:

«Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց կենտրոնացած ենք մրցաշրջանի և առաջիկա խաղերի վրա:

Շնորհակալություն «Ալ Նասրի» երկրպագուներին աջակցության համար: Մենք գիտենք, որ կարող ենք հույս դնել ձեզ վրա»,- գրել է 38-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Ալ Նասրն» արտագնա խաղում պարտվել էր 0-1 հաշվով և 46 միավորով նահանջել երկրորդ տեղ է նահանջել։ «Ալ Իթիհադը» դարձել էր առաջնության նոր առաջատարը և ունի 47 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ