Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր խաղային որակների մասին։
«Տարեցտարի փորձում եմ կատարելագործվել, իսկ առաջընթացի համար միշտ հնարավորություններ կան։ Ես ինձ կատարյալ ֆուտբոլիստ եմ համարում, բայց միշտ կա այնպիսի բան, որը ցանկանում եմ բարելավել։
Տարիքի հետ ի հայտ են գալիս այնպիսի խաղային որակներ, որոնք այնքան էլ զարգացած չէին, իսկ որոշ որակներ էլ սկսում ես կորցնել, ինչի հետ պետք է հարմարվել։ Եթե ֆուտբոլիստը ցանկանում է երկար տարիներ կայուն լինել, նա պետք է ունենա բարձր հարմարվողականություն և դրա համար անհրաժեշտ հատկանիշներ։ Ես հենց դա էլ փորձում եմ անել։
Պատահական չէ, որ արդեն 20 տարուց ավելի խաղում եմ ամենաբարձր մակարդակում։ Դրան հնարավոր է հասնել միայն մեծ նվիրումի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
2023/24 մրցաշրջանում Ռոնալդուն 45 խաղում խփել է 44 գոլ, կատարել 13 ասիստ։ Հարձակվողն այս օրերին Պորտուգալիայի հավաքականի կազմում պատրաստվում է հունիսի 14-ին Գերմանիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։


