Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում «Ալ Նասրն» ընդունեց «Ալ Խլուդին» և հաղթեց 3-1 հաշվով:
Ռիադի ակումբից առաջին խաղակեսում գոլ խփեցին հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն, Սադիո Մանեն և Ջոն Դուրանը:
Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 51 միավորով չորրորդն է, 10 միավորով զիջում է առաջատար «Ալ Իթիհադին»: «Ալ Խլուդը» 31 միավորով 10-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 25-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Խլուդ»` 3-1 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 4, Սադիո Մանե, 26, Ջոն Դուրան, 41 - Ալի Լաջամի, 72 (ինքնագոլ)
Հեռացում` Նավաֆ Բուշալ, 56 («Ալ Նասր»)


