
տուր
01 Հունվար 1970 - 18:24
- - 

Հանրահայտ Forbes ներկայացրել է ամենահարուստ հայտնիների ցուցակը: Լավագույն տասնյակի ուղիղ կեսը՝ 5 ներկայացուցիչ մարզիկ է:
Ամենաբարձր՝ 3-րդ հորիզոնականում է հայտնվել թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որի տարեկան եկամուտը կազմում է 106 միլիոն դոլար: Նրան հաջորդում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ տարեկան 105 միլիոն դոլարի եկամուտով:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
- Քայլ Ջեներ – 590 միլիոն դոլար (տարեկան եկամուտ)
- Քանյե Ուեսթ – 170 մլն
- Ռոջեր Ֆեդերեր – 106 մլն
- Կրիշտիանու Ռոնալդու – 105 մլն
- Լիոնել Մեսի – 104 մլն
- Թայլեր Պերի – 97 մլն
- Նեյմար – 95 մլն
- Հովարդ Ստերն – 90 մլն
- Լեբրոն Ջեյմս – 88 մլն
- Դուեյն Ջոնսոն – 87 մլն

