Logo

Ռոնալդու. «Շատ եմ արտասվել. ծանր պահ էր մեր երկրի համար»

19:19 / 05.11.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անվանի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Պորտուգալիայի ազգային հավաքականում իր նախկին խաղընկեր Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան մասին։

«Չէի հավատում, երբ ինձ հայտնեցին այդ լուրը։ Շատ եմ արտասվել. ծանր էր պահ էր բոլորի` մեր երկրի, ընտանիքի, ընկերների համար։ Աղետ էր։ Շատ-շատ վատ նորություններ ենք ստանում»,- ասել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը։

«Լիվերպուլի» նախկին հարձակվող  Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, որը նույնպես ֆուտբոլիստ էր, հուլիսի 3-ին մահացան Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ