Սաուդյան Արաբիայի «լ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ անդրադարձել է «Ոսկե գնդակի» արդյունքներին:
«Վինիսիուսը ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Իմ կարծիքով` նա արժանի էր «Ոսկե գնդակը» նվաճելուն։ Նրա` երկրորդ տեղում հայտնվելն անարդարություն է: Մրցանակը տրվեց Ռոդրիին, նա ևս արժանի էր դրան։ Բայց ես կարծում եմ, որ Վինիսիուսը պետք է նվաճեր մրցանակը: Վինին հաղթեց Չեմպիոնների լիգայում, գոլ խփեց եզրափակիչում::
Ինձ դուր է դուր գալիս Globe Soccer Awards-ը, այստեղ ամեն ինչ արդար է»,- ասել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» ստացել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին:
Վինիսիուսը Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակի: