Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է որոշել նոր պայմանագիր ստորագրել Ռիադը ներկայացնող ակումբի հետ:
«Իհարկե, «Ալ Նասրի» հետ կարևոր տիտղոս նվաճելու նպատակ ունեմ։ Եվ, իհարկե, ես հավատում եմ դրան։ Ահա թե ինչու ես երկու տարով երկարաձգեցի պայմանագրիս ժամկետը, քանի որ հավատում եմ` Սաուդյան Արաբիայում չեմպիոն կդառնամ։
Ես առաջարկներ ունեի աշխարհի ակումբային առաջնությունում հանդես եկող ակումբներից։ Բայց այս տարբերակներն իմաստ չունեին, քանի որ նախընտրում եմ լավ հանգստանալ և պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։
Հաջորդ մրցաշրջանը շատ երկար կլինի, քանի որ դրա վերջում մենք ունենք աշխարհի առաջնություն: Այսպիսով՝ ես ուզում էի պատրաստ լինել ոչ միայն «Ալ Նասրի», այլև ազգային հավաքականի համար խաղալուն։ Ահա թե ինչու Ազգերի լիգայից հետո որոշեցի չլսել այլ առաջարկներ և մնալ այն ակումբում, որտեղ ինձ դուր է գալիս», - ասել է 40-ամյա ֆուտբոլիստը:


