
VivaroNews.am-ը ինչպես միշտ առանձնացրել է ամենատպավորիչ վիճակագրական փաստերը ՉԼ երեկվա խաղերից.
«Բավարիա» 1-2 «Ռեալ Մադրիդ»
Արյեն Ռոբենն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց եվրոպական մրցաշարերում։
2013թ. գավաթը նվաճելուց հետո «Բավարիան» պարտվել է իր 21 փլեյ-օֆֆ խաղերից 6-ում, որից 5-ը՝ իսպանական թիմերի դեմ։
«Բավարիան» երեկ ուներ ընդամենը 48% տարածքային առավելություն։ Մինչ այդ, Չեմպիոնների լիգայի 45 խաղ շարունակ մյունխենցիները գնդակին տիրում էին 50%-ից ավելի ժամանակ։
«Բավարիան» 12 հարված ընդունեց սեփական դարպասին ՉԼ խաղում առաջին անգամ սկսած 2003/04 մրցաշրջանից։
Արտուրո Վիդալը 3 գոլ է խփել ՉԼ իր վերջին 2 խաղերում, նույնքան, ինչքան նախորդող 29 խաղերում։

«Ռեալը» առաջին անգամ 2014թ. հոկտեմբերից հետո ՉԼ-ում գոլ ընդունեց սեփական դարպասը գլխով հարվածից հետո։
«Բավարիան» ՉԼ այս մրցաշրջանում իր 6-րդ գոլը խփեց գլխով հարվածով, ավելի շատ, քան ցանկացած այլ թիմ։
Կրիշտիանու Ռոնալդուն ընդհատեց իր 659 րոպե ձգված չոր շարքը ՉԼ-ում։
Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 100 գոլ է խփում եվրոպական ակումբային մրցաշարերում, ներառյալ ՉԼ-ն, որակավորման փուլը և Եվրոպայի Սուպերգավաթը։
Կրիշտիանու Ռոնալդուն 5 գոլ է խփել «Բավարիայի» դարպասը ՉԼ-ում իր վերջին 5 խաղերում։
«Ատլետիկո Մադրիդ» 1-0 «Լեսթեր»
Անտուան Գրիզմանը ՉԼ-ում սեփական հարկի տակ վերջին 9 խաղերում մասնակցել է 10 գոլի՝ 8 գոլ և 2 գոլային փոխանցում։

Անտուան Գրիզմանը այժմ խփել է նույքան գոլ ՉԼ-ում, ինչքան Զինեդին Զիդանը և Ռոբեր Պիրեսը՝ 14։
Ոչ մի թիմ ՉԼ այս մրցաշրջանում չի ստացել ավելի շատ 11 մետրանոց իր դարպասին, քան «Լեսթերը»՝ 4։
«Բորուսիա Դորտմունդ» 2-3 «Մոնակո»
«Մոնակոն» առաջին խաղում հաղթելուց հետո 21 դեպքից 20-ում կարողացել է անցնել եվրոպական մրցաշարերի հաջորդ փուլ։
Առաջին անգամ ՉԼ պատմության մեջ մի խաղում գոլի հեղինակ են դառնում միանգամից 2 ֆուտբոլիստ, որ փոքր են 20 տարեկանից։

Կիլիան Մբապեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երկու գոլի հեղինակ է դառնում ՉԼ փլեյ-օֆֆի խաղում՝ 18 տարեկան, 113 օրական։

