Logo

Ռոնալդուի 950-րդ գոլն ու «Ալ Նասրի» 6-րդ անընդմեջ հաղթանակը

00:06 / 26.10.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 6-րդ տուրում հյուրընկալվեց «Ալ Խաեմին» և հաղթեց 2-0 հաշվով:

Գոլ խփեցին պորտուգալացի հարձակվողներ Ժոաու Ֆելիքսն ու Կրիշտիանու Ռոնալդուն: 40-ամյա Ռոնալդուն խփեց կարիերայում 950-րդ գոլը:

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 6 անընդմեջ հաղթանակից հետո 18 միավորով առաջատարն է, «Ալ Խաեմը»` 5 միավորով 14-րդը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 6-րդ տուր

«Ալ Խաեմ» - «Ալ Նասր»` 0-2 

Ժոաու Ֆելիքս, 25, Կրիշտիանու Ռոնալդու, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ