Logo

Ռոնալդուի 957-րդ գոլն ու «Ալ Նասրի» ոչ-ոքին

00:09 / 31.12.2025• Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 12-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) գրանցեց «Ալ Իթիֆակի» հետ։

Հյուրերից 67-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի ընկավ թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։

40-ամյա լեգենդար հարձակվողը խփեց կարիերայի 957-րդ գոլը։

«Ալ Իթիֆակից» էլ դուբլ գրանցեց նիդերլանդցի անվանի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը։

Այս խաղով ընդհատվեց ներքին առաջնությունում «Ալ Նասրի»` 10 անընդմեջ հաղթանակից բաղկացած շարքը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 31 միավորով առաջին տեղում է, «Ալ Իթիֆակը»` 16 միավորով 8-րդ։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 12-րդ տուր

«Ալ Իթիֆակ» - «Ալ Նասր»` 2-2

Ժորժինյո Վեյնալդում, 16, 80 - Ժոաու Ֆելիքս, 47, Կրիշտիանու Ռոնալդու, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ