Logo

Ռոնալդուի «Ալ Նասրը» ցանկանում է թոփ ակումբից ևս մեկ ձեռքբերում կատարել

17:04 / 08.08.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրը» ցանկանում է թիմ հրավիրել «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանին, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն արդեն սկսել է բանակցությունները Կոմանի ու մյունխենյան գրանդի հետ։ 

Ֆրանսիացին «Ալ Նասրի» գլխավոր տրանսֆերային թիրախներից է։

29-ամյա Կոմանը նախորդ մրցաշրջանում 45 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 5 արդյունավետ փոխանցում։

Հիշեցնենք, որ շուտով Սաուդյան Արաբիայի 9-ակի չեմպիոնի կազմը կհամալրի «Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ