«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի մեծ մասը վճարվում է Սաուդյան Արաբիայի պետբյուջեից, հայտնում է The Athletic-ը։
Սաուդյան Արաբիայի ակումբը վճարում է 37-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Էր Ռիադի ակումբը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի հետ պայմանագիր էր կնքել նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, Պորտուգալիայի հավաքականի ավագի տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո։ Նա պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է երկու հանդիպում, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:


