Logo

Ռոնալդուի դուբլը և Ֆելիքսի գոլը Պորտուգալիայի հավաքականին խոշոր հաշվով հաղթանակ պարգևեցին

00:43 / 12.06.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում մրցեց Իռլանդիայի թիմի դեմ և հաղթեց 3-0 հաշվով։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Մեկ գոլ էլ խփեց կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ժոաու Ֆելիքսը։

39-ամյա Ռոնալդուն հավաքականում ու ակումբում անցկացրած խաղերի քանակը հասցրեց 1226-ի և գերազանցեց Բրազիլիայի հավաքականի ու «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը (1225 հանդիպում):

Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին հանդիպումն անցկացրեց։ Եվրոպայի առաջնության առաջին տուրում պորտուգալացիները հունիսի 18-ին կմրցեն Չեխիայի դեմ։

Ընկերական խաղ

Պորտուգալիա - Իռլանդիա` 3-0 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիքս, 18, Կրիշտիանու Ռոնալդու, 50, 60

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ