Logo

Ռոնալդուի և Բենզեմայի գոլերը. «Ալ Նասրը» պարտվեց «Ալ Իթիհադին»

22:58 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում փոխչեմպիոն «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց առաջատար «Ալ Իթիհադին»:

55-րդ րոպեին հաշիվը բացեց «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Երկու րոպե անց «Ալ Նասրից» պատասխանեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիաանու Ռոնալդուն, որը նախկինում Բենզեմայի հետ միասին հաղթանակներով և տիտղոսներով լեցուն տարիներ է անցկացրել Մադրիդի «Ռեալում»:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին էլ «Ալ Իթիհադին» Էր Ռիյադի դերբիում հաղթանակ պարգևեց հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնը:

Ֆրանսիացի Լորան Բլանի գլխավորած թիմը 36 միավորով ամրապնդվեց առաջատարի դիրքում, 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ալ Հիլյալին», որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած «Ալ Նասրն» էլ 25 միավորով չորրորդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 13-րդ տուր

«Ալ Իթիհադ» - «Ալ Նասր»` 2-1 

Կարիմ Բենզեմա, 55, Սթիվեն Բերգվեյն, 90+1 - Կրիշտիանու Ռոնալդու, 57

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ