«Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չորրորդ տուրի կենտրոնական խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալ Իթիհադին»:
Գոլ խփեցին հարձակվողներ Սադիո Մանեն և Կրիշտիանու Ռոնալդուն:
Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 12 միավորով առաջատարն է, «Ալ Իթիհադը»` 9 միավորով երկրորդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, չորրորդ տուր
«Ալ Իթիհադ» - «Ալ Նասր»` 0-2
Սադիո Մանե, 9, Կրիշտիանու Ռոնալդու, 35


