Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 30 տարեկանից հետո 450-րդ գոլն է խփել:
39-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ալ Ղարաֆայի» դեմ մրցավեճում (3-1):
Պորտուգալացին կարիերայի ընթացքում 913 գոլ է խփել, որոնցից 778-ը՝ ակումբային մակարդակում: