«Ալ Նասրն» ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Թուլուզին»։
Սաուդյան ակումբից 33-րդ րոպեին դարպասի գրավմամբ աչքի է ընկել Կրիշտիանու Ռոնալդուն` հավասարեցնելով հաշիվը։
«Ալ Նասրում» նորամուտը նշեց թիմի նորեկ Ժոաու Ֆելիքսը, որը հունիսի 29-ին է համալրել ակումբի կազմը։
Ռիադը ներկայացնող ակումբը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին` մրցելով Իսպանիայի Լա լիգա 2-ում հանդես եկող «Ալմերիայի» դեմ։
Ընկերական հանդիպում
«Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)` 2-1 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 33, Մոհամեդ Մարան, 76 - Յան Գբոհո, 25


