Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական գոլը խփեց և ասիստը կատարեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում:
Պրո լիգայի 18-րդ տուրի արտագնա խաղում փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվողը գոլ խփեց «Ալ Ռայեդին»: Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց 2-1 հաշվով:
«Ալ Նասրը» 38 միավորով վերադարձավ երրորդ տեղ, «Ալ Հիլալին» և «Ալ Իթիհադին» զիջում է 5 միավորով: «Ալ Ռայեդը» 14 միավորով 15-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 18-րդ տուր
«Ալ Ռայեդ» - «Ալ Նասր»` 1-2 (տեսանյութ)
Ամիր Սայուդ, 76 - Կրիշտիանու Ռոնալդու, 35, Նավաֆ Բուշալ, 47


