Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկն օգնեց «Ալ Նասրին» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում տնային հաղթանակ տանել 5-1 հաշվով:
«Ալ Թաիի» դեմ խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը գոլով աչքի ընկավ 64, 67 և 87-րդ րոպեներին:
Առաջատար «Ալ Հիլյալն» էլ հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթեց «Ալ Շաբաբին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը:
«Ալ Հիլյալը» 71 միավորով մնում է առաջին տեղում, Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Ալ Նասրին»: «Ալ Շաբաբը» 28 միավորով 11-րդն է, «Ալ Թաին»՝ 22 միավորով 16-րդը:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 25-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Թաի»՝ 5-1 (տեսանյութ)
Օտավիո, 20, Աբդուլրահման Ղարեբ, 45+7, Կրիշտիանու Ռոնալդու, 64, 67, 87 - Վիրջիլ Միսիջան, 22
Հեռացում՝ Վիրջիլ Միսիջան, 36 («Ալ Թաի»)
«Ալ Շաբաբ» - «Ալ Հիլյալ»՝ 3-4
Մուսաբ Ֆահդ Ալջուվայր, 3, Հուսեին Ալսեբյանի, 64, Ռոմեին Սայս, 78 - Ալեքսանդր Միտրովիչ, 20 (11մ), 27, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 42, Սալեմ Ալ-Դոսարի, 57


