«Յուվենտուսը» մանրամասներ է հրապարակել Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքից:
Փաստաթղթում նշված է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարելու է 15 մլն եվրո: Վճարումները կատարվելու են 5 տարվա ընթացքում:
Պայմանագիրը նախատեսում է հավելավճարներ: Առավելագույն գումարը, որ «Յուվենտուսը» կարող է ստանալ Կրիշտիանուի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջող ելույթի արդյունքում, 8 մլն եվրո է:
«Յուվենտուսը» հրաժեշտ է տվել Կրիշտիանու Ռոնալդուին

