«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախօրեին արժանացավ Globe Soccer Awards-ի «բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու» մրցանակին, դժգոհ է մանկունիական ակումբից ու ցանկանում է հնարավորին չափ շուտ հեռանալ թիմից:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ ձմռանը կարող է կայանալ «դարի տրանսֆերը». Կրիշտիանու Ռոնալդուն, ըստ աղբյուրի, իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», որն իր հերթին գոլահար է փնտրում:
Հաղորդվում է, որ Ռոնալդուն Ժերար Պիկեի միջոցով կապ է հաստատել Չավիի հետ ու կատալոնական ակումբի գլխավոր մարզչին հայտնել թիմի կազմը համալրելու իր ցանկությունը: Կրիշտիանուի գործակալ Ժորժե Մենդեշն էլ արդեն բանակցում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ:
Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն իր մարզական կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայի» առանցքային մրցակից «Ռեալի» կազմում: Կրիշտիանուն «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն է: