Logo

Ռոնալդուի քույրը բացատրել է, թե ինչու է եղբայրն արտասվել

16:27 / 03.07.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի քույր Էլմա Ավեյրուն բացատրել է, թե ինչու է  եղբայրն արտասվել Պորտուգալիա - Սլովենիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում:

Լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները 11-մետրանոց էին վաստակել, իսկ Ռոնալդուն չէր կարողացել դիպուկ իրացնել այն:

«Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռոնալդուն ստադիոնի մեծ էկրանի վրա տեսավ մեր մայրիկին, որը ցավից տանջվել է ամբողջ կյանքի ընթացքում: Դուք չեք հասկանա, թե ինչ է դա նշանակում, ոչ ոք չի հասկանա: Ֆուտբոլը, փառքը և գումարը կյանքում գլխավորը չեն»,- սոցցանցերում գրել է 51-ամյա Ավեյրուն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Սլովենիային և դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ: Ռոնալդուն չէր վրիպել հարվածաշարի ժամանակ։

39-ամյա Ռոնալդուն Եվրոպայի առաջնություններում ռեկորդակիր է գոլերի (14), ասիստների (7) ու անցկացրած խաղերի (29) ցուցանիշներով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ