Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Սուրբ ծնունդի տոնի առթիվ շքեղ նվեր է ստացել ընկերուհուց:
28-ամյա իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը բրիտանական Rolls-Royce Dawn ավտոմեքենա է նվիրել 37-ամյա հարձակվողին: Rolls Royce Dawn-ի շուկայական արժեքը 428 հազար դոլար է:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով Ռոդրիգեսին:
«Շնորհակալ եմ, սեր իմ»,- գրել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը համատեղ ունեն երեք երեխա:



