Logo

Ռոնալդուն 14-րդ անգամ 1 տարում խփել է 40 կամ ավելի գոլ

13:57 / 28.12.2025Ֆուտբոլ
null

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 14 տարին է ավարտում իր անվան դիմաց գրանցած 40 կամ ավելի գոլով:

Պորտուգալացի 40-ամյա ֆուտբոլիստը 2025 թվականին խփել է 40 գոլ: Ավարտվող տարվա ընթացքում Ռիադը ներկայացնող թիմը դեռ մեկ խաղ էլ կանցկացնի:

Ռոնալդուն 40 կամ ավելի գոլ է խփել 2010-2018, 2020-2021 և 2023-2025 թվականներին։

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը լավագույն արդյունքը գրանցել է 2013 թվականին` խփելով 63 գոլ:

Կրիշտիանու Ռոնալդուն մարզական կարիերայում խփել է 956 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ