Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ալ Նասրն» արտագնա խաղում կմրցի «Ալ Իթիհադի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» մեկնարկային կազմում է:
«Ալ Նասր». Ռոսի, Ալ-Գանամ, Մադու, Ալ-Ամրի, Ալ-Ավջամի, Ալ-Խայբարի, Գուստավո, Գոնսալո Նիկոլաս Մարտինես, Ալ-Նաջի, Տալիսկա, Ռոնալդու:
Հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Ալ Ֆեիհայի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել «Ալ Հիլյալին» (1-0):


